ԿԸՀ-ն հրապարակել է Աբովյան քաղաքում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն քաղաքապետ։ է ընտրվող Աբովյանի գործող ղեկավար Վագահն Գեւորգյանը:
Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը:
Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ: