Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աբովյանում այրված մեքենայի վերաբերյալ ՔՊ պաշտոնական հայտարարության մեջ հանդիպում ենք հետևյալ երկու միտքը. «Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու, առհասարակ, ՀՀ-ում տեղ չունեն» և «Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»:
Իրավական գործընթաց ենթադրող հանգամանքների մասին հայտարարությունները ձեր շարքերում առկա իրավաբանների հետ, այնուամենայնիվ, քննարկեք։ Ավտոմեքենայի հրկիզումը շատ հանցակազմներ կարող է ենթադրել, բայց ոչ երբեք` խուլիգանություն։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, ապա, կներեք, բայց դա դուք չեք որոշում, անգամ եթե իշխանություն եք հիմա։ Պատժի խստությունը նախ որոշում է օրենքը` սահմանելով պատիժը մեղմացնող ու ծանրացնող համապատասխան հանգամանքները և դատարանը՝ այդ ամենը հաշվի առնելու արդյունքում»: