Աբովյանի ոստիկանությունից քիչ առաջ դուրս եկավ Վահագն Գևորգյանի համակիր Ջիվան Զարգարյանը, որին բերման էին ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Նա լրագրողների հետ զրույցում այդ գործողությունը անվանեց շոու եւ կարծիք հայտնեց, որ կապված է քաղաքականությանը։
Ջիվան Զարգարյանը պատմեց, որ իրեն բերման են ենթարկել տան բակից․ «Ես բնակարանից իջա, նստա մեքենան, արդեն պոչիս նստած էին իրանք, խուզարկեցին, մաքուր էր ամեն ինչ»։
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների բերման էին ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Ըստ ոստիկանության՝ այդ մասին եղել է ահազանգ։ Աբովյանի ոստիկանություն էին գնացել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ՝ տեղեկանալու ոստիկանական գործողության պատճառների մասին։ Վահագն Գևորգյանի համակիրներին խուզարկելուց հետո ազատ են արձակել․ նրանց մոտ զենք չի հայտաբերվել։