Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի ժամեր առաջ բերման ենթարկված համակիրների մոտ որեւէ զենք չի հայտնբերվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ոչ մի ապօրինի զենք զինամթերք, այդ թվում Իսկանդեր, Գրադ կամ այլ տեսակի զենք բերման ենթարկվածների մոտ չի հայտնաբերվել»,-ասաց պատգամավորը` նշելով, որ այս միջադեպի նպատակը Վահագն Գեւորգյանի համակիրների աշխատանքը կազմալուծելն է, իսկ այս գործողությունները նախկին իշխանությունների գործելաոճն է հիշեցնում:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների բերման էին ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Ըստ ոստիկանության՝ այդ մասին եղել է ահազանգ։ Աբովյանի ոստիկանություն էին գնացել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ՝ տեղեկանալու ոստիկանական գործողության պատճառների մասին։ Վահագն Գևորգյանի համակիրներին խուզարկելուց հետո ազատ են արձակել․ նրանց մոտ զենք չի հայտաբերվել։