Search
Close this search box.

Քոչարյանը մեկուսացվեց․ ԱԱԾ մեկուսարանը սպասում է իր «էլիտար կլիենտին»

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները կքննվեն հունիսի 12-ին: Գործի քննությունը վարույթ է ընդունվել, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

Քոչարյանի պաշտպանական թիմն արդեն փորձել է հանրային կարծիք ձևավորել, թե Դանիելյանը մի դատավոր է, որն ամենից շատ է կաշկանդված դատախազության կապանքներով։ Այլ խոսքով՝ երկրորդ նախագահի թիմը նախապատրաստվում է դատարանի «ոչ լեգիտիմ» որոշմանը՝ հայտարարելով, թե գործադիր իշխանության կողմից դատարանների վրա իրականացվող տոտալ ճնշումների պարագայում երկրորդ նախագահի հետ կապված որևէ վճիռ օրինական լինել չի կարող։ Բնավ չեմ խրախուսում դատարանների մուտքերը շրջափակելու Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ, չմտածված նախաձեռնությունը, սակայն դեմագոգիկ եմ համարում Քոչարյանի պաշտպանների պնդումները։ Օրինակ՝ այսօր դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ նրա փաստաբանների դիմումը՝ որոշելով, որ Քոչարյանի իրավունքը խախտվել է: Այլ խոսքով՝ եթե գործադիրը նման աննախադեպ ճնշում բանեցներ դատարանների վրա, չէինք ունենա նաև այս վճիռը, որը փաստացի վերականգնել է երկրորդ նախագահի ոտնահարված իրավունքը։

Մնում է ենթադրել, որ Քոչարյանի թիմը համոզված է նրա մոտալուտ կալանավորման անխուսափելիության հարցում, ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ Հայաստանում տոտալ ճնշումների մթնոլորտ է։ Այլ բան է, որ երկրորդ նախագահի փաստաբանները կարող են օգտվել ՀՔԾ-ի կամ քաղաքական իշխանության սխալներից, մեկ այլ խնդիր, որ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն այնքան հիմնավոր է, որ որևէ անաչառ դատավոր ուղղորդումների կարիք չունի։

Խնդիրն ունի նաև քաղաքական, հանրային ընկալման բաղադրիչ

Նյութի աղբյուր 1in.am

Please enter a valid URL