Search
Close this search box.

Դատարանն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են. պաշտպանական խումբ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Դատարանն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը դատարանը բավարարեց մասնակի՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու, վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու, դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով, դատարանը բողոքը մերժեց»։

Please enter a valid URL