Search
Close this search box.

«Հրապարակ». «Զոն նայողների» օպերացիա. Նրանց տեղափոխել են ԱԱԾ «պադվալ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել և տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

«Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL