«ԵրԳիրը երԳիր Ա» ֆեյսբուքյան էջը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չի կարողանում իր տեղը գտնել նրա համար, որ Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանը վայելում է քաղաքացիների հարգանքն ու վստահությունը: Նա ուղղակիորեն նախանձից դրդված անում է այնպիսի քայլեր կամ հայտարարություններ, որոնք իրականում միֆ են: Այս հորինվածքները արվում են իր թիմակցին առաջ տանելու համար, սակայն նմանատիպ անընդունելի գործողությունները վաղուց արդեն նոր Հայաստանում չեն գործում: Իսկ ինչ վերաբերում է երեկվա համացանցում տարածված տեսանյութին, որը հենց մարզպետի աջակիցների կողմից էր պատրաստված, դա ուղղակիորեն չի համապատասխանում իրականությանը: Ուզում եմ ասել, որ այսպիսի գործողությունները հարիր չեն մարզպետ պաշտոնյային»:
Տեսանյութը՝ «ԵրԳիրը երԳիր Ա» ֆեյսբուքյան էջի: