Search
Close this search box.

Վարչապետը չի շտապում պաշտոնից ազատել երկու նախարարներին

ՀՀ վարչապետը կոչ է արել լրագրողներին չշտապել պաշտոնից հեռացնել բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարներին՝ նրանց ուսերին դնելով մեղքը Խոսրովի արգելոցում տեղի ունեցած հրդեհի համար։
«Դրա մասին այնքան շատ են գրում։ Եթե ամեն մի ասածի ուշադրություն դարձնեինք․․․Առաջին հերթին, մենք դեռ ամենը չենք վերլուծել։ Երկրորդ՝ մի՞թե նախարարին պետք է պաշտոնից հեռացնել անմիջապես աղետից հետ», — ասաց Կարապետյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները նախարարների հնարավոր հրաժարականի մասին։
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
Նրա խոսքով՝ քանի դեռ արված չէ վերլուծություն, բացահայտված չեն բոլոր բացթողումներն ու ձեռքբերումները ու նաև այն, թե ինչպես են հրդեհին արձագանքել համայնքային իշխանությունները, բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարները, պատրաստ են արյո՞ք եղել, թե՞ ոչ, չի կարելի շուտափույթ եզրակացություններ անել։
«Նախնական գնահատականներ նույնպես չկան։ Եթե նույնիսկ լինեին, ես դրանք չէի բարձրաձայնի,մինչև վստահ չլինեի։ Իսկ մենք անպայման կհայտնենք դրանց մասին հասարակությանը», — ասաց Կարապետյանը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ի կեսօրին։ Հրդեհը սկսվել է Արատարի մարզի Ուրցաձոր գյուղից 20 կմ հյուսիս ընկած տարածքից։
Նախնական տվյալների համաձայն՝ Խոսրովի արգելոցում 16 կմ շառավիղով խոտածածկ տարածք ու 360 հեկտար անտառ է այրվել։

Please enter a valid URL