Search
Close this search box.

Դավիթ Շահնազարյանը գաղտնի այցը Բաղրամյան 26. նա հանդիպել է նախագահին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱՊՎ նախկին պետ, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաարմատական քննադատներից Դավիթ Շահնազարյանն այցելել է Բաղրամյան 26 եւ հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ընդ որում՝ Շահնազարյանը նախագահականի շենք է մտել եւ դուրս եկել հետնամուտքով, այսինքն՝ նա չի ցանկացել, որ այցը հանրային ուշադրություն գրավի: Ցավոք, հայտնի չէ, թե արտաքին քաղաքականության կամ Արցախի խնդրի կարգավորման կամ էլի ինչ հացերի շրջանակ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում»:

Please enter a valid URL