Search
Close this search box.

Միքայել Մինասյանը՝ ԱՆ աշխատակազմի ղեկավար

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանը։

Նշենք, որ ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողական ծառայությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է ՀՀ օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և արդյունքների հիման վրա ՀՀ արդարադատության նախարարին ներկայացնում առաջարկություններ:

Թերևս սա այն խնդրահարույց ոլորտն է, որն ի պաշտոնե ղեկավարում է Մինասյանը և, ըստ էության, այդպես էլ չի հասցրել էական փոփոխություններ իրականացնել։

Նշենք, Միքայել Մինասյանը Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Մինասյանի և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորեղբոր որդին է։

Please enter a valid URL