Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կազմակերպված ակցիաներ էին և պատասխան են տալու
1․ 2018-ի ապրիլի 13՝ հարձակում Հանրային ռադիոյի շենքի վրա, կազմակերպված ակցիա էր, պատասխան են տալու:
2․ 2018-ի հոկտեմբերի 2՝ գրոհ ՀՀ ԱԺ-ի վրա, կազմակերպված ակցիա էր, պատասխան են տալու:
3․ 2018-ի մայիս-հունիս, կազմակերպված հարձակումներ ԱԺ պատգամավորների տների վրա, պատասխան են տալու:
4․ 2018-ի մայիս-հունիս-հուլիս և՝ ցայսօր, հարձակումներ ԱԺ նախկին պատգամավորների վրա համացանցում, պատասխան են տալու:
5․ 2019-ի հունիսի 5, կազմակերպված հարձակում ՍԴ-ի վրա, պատասխան են տալու:
6․ 2019-ի մայիս, հարձակում ՀՀ դատարանների բոլոր շենքերի վրա, կազմակերպված ակցիա էր, պատասխան են տալու:
7․ Երկրում համատարած ատելության և թշնամանքի կազմակերպված տարածում է, պատասխան են տալու:
Հ․Գ․ Ցուցակը շարունակելի է…
Ոչ ոք չփորձի ասել, թե սրանք ինքնաբուխ էին, պատասխան են տալու»: