«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի նկատառում Դաշնակցության արածի մասին՝
1. Դուք պարոնայք, կլանային մտածողությամբ, բանդիտական կամ խուլիգանական խմբակ եք, որի կառուցվածքը, հիերարխիան ու հանցավոր համագործակցության տարրեր պարունակող մյուս հանգամանքները պետք է իրավապահների կողմից քննվեն ու մեղավորները պատժվեն։ Ակնհայտ է, որ մեղայականով ներկայացողները զուտ կատարողներ են, ում ուղեղը լվացել են հայդուկական երգերով խարույկի շուրջ պարելով։ Դաշնակցությունն այս տեսքով անհամատեղելի է ժողովրդավար ու իրավական երկրի հետ։
2. Ակնհայտ է, որ Դաշնակցությունը գաղափարական որևէ արժեք չունի, քանի որ այն լուռ էր, երբ սպանեցին իր գյուղապետ անդամին, երբ սպանեցին Արցախի հերոսների, երբ Քոչարյանն ու Սերժը երկիր էին թալանում, իսկ իրենք դրան հաճույքով մասնակցում էին։ Ի վերջո, ակնհայտ է, որ այս ամենն արվել է Օպերայում Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ և ինքնադատաստան է ու խուլիգանություն, ավելին՝ կազմակերպված հանցավոր պլանի մաս։ Կազմակերպչները պետք է բացահայտվեն ու պատժվեն, իսկ կուսակցության գործունեությանը պետք է տրվի իրավական գնահատական, այն միգուցե ոչ թե քաղաքական, այլ խուլիգանական ու ահաբեկչական կառույց է՝ ընդդեմ իր այլախոհների, ինչը ենթադրում է նրա լուծարում։ Սա անհամատեղելի է խոսքի ազատության հետ և ենթակա է ամենախիստ պատժի։ Սա ոչ թե անհատական ծեծ կամ խուլիգանություն է, այլ կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ քաղաքական այլախոսության ճնշում»։