«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխութուրյան-Գորիս» ջրատարի վրա թվով 12 հայտնաբերված վթարների վերացմամբ պայմանավորված, հունիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար գյուղերի, Տաթևեր ճոպանուղու, նշված բնակավայրերին հարակից զինմասերի, Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, «Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: