ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում հնարավոր բռնության մթնոլորտին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու և դաշնակցականները ֆլեշմոբին, որի շրջանակներում նրանք հայտարարում էին, թե իրենք են ծեծել վերջինիս, նշեց, թե բանաձև կա՝ «ազգային արժեքների համար մարդ ծեծել».
«Սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են: Թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Նրանք թալանել են քաղաքացուն, բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, թալանել են ամեն ինչ:
Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների բռնության է ենթարկելու: Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահները պետք է պարզեն ակցիայի մանրամասները, եթե այն կազմակերպված է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի:
Բռնություն քարոզողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ես չեմ ուզում խոսել ասֆալտին փռելու բառապաշարով, բայց որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»: