Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հունիսի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։
Կայքի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանին։