Search
Close this search box.

«Հրապարակ». Որտեղ և ինչպես է Նիկոլ Փաշինյանն անցկացրել իր արձակուրդը

«Հրապարակ» թերթը գրում է.««Վարչապետը վերադարձել է և ակտիվ աշխատում է»,- ասաց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ ե՞րբ եք մեկնելու Սանկտ Պետերբուրգ` միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու։ «Հունիսի 6-ին»: Նույն օ՞րն է տեղի ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը։ «Երբ պաշտոնապես հաստատվի, կհաղորդենք այդ մասին»:

Հաստատ տեղի ունենալու է, այնպես չէ՞։ «Կհաստատվի, կասենք»: Ի դեպ, վարչապետն իր կարճատև հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին:

Ինչո՞վ բացատրել այդ նախընտրությունը՝ հարցրինք պարոն Կարապետյանին։ «Դա վարչապետի ցանկությունն էր, ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»: Ի դեպ, հիշենք, որ արմատներով Նիկոլ Փաշինյանը եւս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ, շենշող է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլ և այլ «պրելեստներ»։ Ենոքավանում կառուցվում է աշխարհում ամենաերկար` 2680 մ Զիփլայնը»:

Մանրամասը՝  թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL