RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ հատուկջոկատայինների տղաների հետ, նրանք բոլորովին ուրիշ մարդիկ են, նրանք լավագույնն են։ Եվ հնարավոր է, որ նրանք ինձ ծանոթ մարդկանց այն խումբն են, որոնց մասին կարող եմ ասել. մարդկանց այդ տեսակը բոլորովին այլ պատկերացում ունի պատվի, խիզախության, հայրենիքին ծառայելու մասին։ Այդ մարդիկ չեն խաղում։ Նման մարդիկ չեն կարող չպաշտպանել կնոջը, թույլին, անծանոթին, որին տասը հոգով ծեծում են։ Նրանց բնությունը թույլ չի տա»
Անդրադառնալով 24-ամյա հատուկջոկատայինի սպանությանը՝ Սիմոնյանը գրել է. «ԶԼՄ–ներում հաղորդագրություններ են եղել, որ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են։ Եվ որ նրանցից մեկը թաքնվել է Հայաստանում։ Իմ աղբյուրները հաստատում են դա։ Եթե դա այդպես է, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բռնի և Ռուսաստանին հանձնի մարդասպանին։ Ինչպես Ռուսաստանը մի անգամ արտահանձնել է Գյումրիում հայ ընտանիքի մարդասպանին»։