ՌԴ քննչական կոմիտեն մանրամասներ են հաղորդել ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մասին: Ինչպես տեղեկացնում է «Газета.ру»-ն, ձերբակալվել են երկու կասկածյալներ` ծնված 1977 և 1982 թվականներին:
Սպանության մեջ կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է Հայաստան ուղևորվող ինքնաթիռում, իսկ մյուսը՝ իր մոսկովյան բնակարանում: Հարցաքննվել է մոտ 50 վկա:
Քննչական կոմիտեն նաև հրապարակել է նրանցից մեկի հարցաքննության տեսանյութը: