Search
Close this search box.

Հրապարակվել է Պուտինի և Կաբաևայի “տղայի” լուսանկարը

Հունիսի 1-ին ամբողջ աշխարհը նշում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Օրվա առթիվ Ռուսաստանում բավական հայտնի ընդդիմադիր Ешкин Крот! instagram-յան էջը հրապարակել է ՌԴ նախագահ Վ.Պուտինի և օլիմպիական չեմպիոն, հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբարևայի “տղայի” լուսանկարը:

ՌԴ նախագահ Պուտինի և գեղեցկուհի Ալինայի սիրային կապի և նրանց համատեղ երեխաների մասին տեղեկությունները հիմնականում հայտնվում են ռուսաստանյան ընդդիմադիր և արևմտյան ԶԼՄ-ներում և ասեկոսեների մակարդակի են, քանի որ պաշտոնական Կրեմլը 2013 թ-ից հետո,երբ ամուսնալուծվեցին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները, գերադասում է չանդրառադնալ ՌԴ նախագահի անձնական կյանքին:

Հավելեմ, որ նույն Պուտինը ևս գերադասում է իր անձնական կյանքը որքան հնարավոր է գաղտնի պահել, որի հետևանքով էլ դրա վերաբերյալ ասեկոսեները բավական շատ են:

Ըստ Ешкин Крот!-ի լուսանկարում պատկերված երեխան ներկա է գնտվել Զատկի տոնին նվիրված ժամերգությանը Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի vip նստատեղերում, որին ներկա է գտնվել նաև Պուտինը

Please enter a valid URL