Search
Close this search box.

Դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց․ նրանք վիրահատարանում են

Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները վիճակը ծանր է, գտնվում են վիրահատարանում:

Պարզվել է, որ նրանց դանակահարել են Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության մասնակից անձի կամ անձանց նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

Please enter a valid URL