Search
Close this search box.

«Իրատես». Սերժ Սարգսյանը «աննշմար» առաջ է գնում. նա սպասում է արցախյան հարցում զարգացումներին

«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ասուլիս չտվող, լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում։ Բացվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը, որը հատկապես արցախյան հիմնախնդրին առնչվող նրա նախկին ելույթներն է շրջանառում։ Վերակազմավորման այս փուլում ՀՀԿ-ում շատ բան են ծանրութեթեւ անում, հետո միայն քայլեր ձեռնարկում։

Սերժ Սարգսյանից մեծ ակտիվություն պահանջող կուսակցականները հաճախ են դժգոհում, թե ինչու է ուշանում ակտիվ քաղաքականություն նրա վերադարձը, չէ՞ որ երկրում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք պետք է ստանան իրենց գնահատականը։

Ըստ մեր աղբյուրի, բոլոր նախկինները, այդ թվում Սերժ Սարգսյանը, սպասում են արցախյան հարցում զարգացումներին, հասկանալու համար` ի վերջո, ուր է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այդ հարցում, ինչից էլ կախված է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ճակատագիրը։ «Որքան էլ Փաշինյանն իրեն դուրս դնի հարցի կարգավորումից, միեւնույն է, նա է փաստացի բանակցություններ վարողը»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Please enter a valid URL