ՀԱԿ անդամ, ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իրեն ծեծի են ենթարկել:
«Մի քանի օր առաջ հրապարակել էի, որ վրաս հարձակվել են։ Հարձակվել են օրը ցերեկով աշխատանքիս վայրի հարևանությամբ։ Ոստիկանությունը այսքան օրերի ընդացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար»,-գրել է նա։