Search
Close this search box.

18-ամյա քաղաքացու դին դուրս է բերվել ջրավազանից

Փրկարարները Արմավիրի մարզի Վանանդ գյուղի արհեստական ջրավազանից հանեցին 18-ամյա քաղաքացու դին: Այդ մասին հայտնել են ԱԻՆ-ից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ  հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով:

Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել ջրավազանից:

Please enter a valid URL