Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը:
«Քաղաքապետարանը չի երկարացրել վարձակալության պայմանագիրն ու քայլեր է ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ… Այն տրվել է մինչև 2028թ. ու պայմանագիրը կնքված է այնպես, որ մինչ ավարտը որևէ իրավական հնարավորություն չի նախատեսվում: Միակ բանը, որ հնարավոր է փոփոխել, դա վարձավճարի չափն է… Ակնկալում եմ կոչ անել քաղաքացիներին՝ բոյկոտել սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսաուղերձում: