Search
Close this search box.

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը։

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Please enter a valid URL