Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։

1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու որոք։ Սա, արդեն, հանցագործություն է, որը, ենթադրաբար, արվել է, որ մարդիկ չիմանան, որ թանկանոց մեքենան Ալենը ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ ու չհարցնեն, թե որտեղի՞ց։

2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։

3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչև մոտ 10 հազար դոլար, որ, երևի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժեքը։

Ալենի գրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրի, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը և հիմնավորի այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։

Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը։

Please enter a valid URL