Search
Close this search box.

«Ժամանակ». Մերժել են. Քոչարյանի աջակիցները ցանկացել են հանրահավաք կազմակերպել Մոսկվայում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երեք անգամ դիմել են Մոսկվայի քաղաքային իշխանություններին հանրահավաք կազմակերպելու համար, և երեք անգամ էլ այդ դիմումները մերժվել են:

Հետաքրքիրն այն է, որ երկու անգամ Քոչարյանի կողմնակիցները դիմել են «Ազատություն քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին» կարգախոսով հանրահավաք կազմակերպելու համար, իսկ երրորդ անգամ ցանկացել են հավաքը նվիրել 1997թ. ստորագրված Հայ-ռուսական մեծ համաձայնագրի ստորագրման հերթական ամյակին: Քոչարյանի կողմնակիցները ուզում են այդ համաձայնագիրը ևս սեփականաշնորհել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL