Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի՞ մասին են խոսել Արմեն Սարգսյանն ու Արսեն Թորոսյանը

«Հանրապետության նախագահի նստավայրում ծխելը արգելել ենք, և որևէ մեկը չի բողոքել: Ընդհակառակը, մի քանի գործընկերներ, որոնք ծխող էին, շնորհակալություն հայտնեցին, որովհետև հիմա ծխում են ավելի քիչ: Որովհետև ծխելու համար պետք է դուրս գան շենքից, դրսում ծխեն, իսկ դա ամեն րոպե չես կարող անել, մանավանդ երբ աշխատում ես»:

Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել են ծխելու վտանգների մասին՝ կոչ անելով հրաժարվել վատ սովորությունից ու առողջ ապրելակերպ վարել։

Please enter a valid URL