Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վախենալու ոչինչ չկա». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Երեւանում տեղի ունեցած Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքը ՀՖՖ-ի հետ զրույցում։

«Երեւի, բոլորը դժգոհ են վիճակահանության արդյունքից, որովհետեւ ամենաուժեղ մրցակիցներ են։ Բայց պետք է խաղան տղաները, պետք է ցույց տան, որ արժանի են խաղալ այդ հավաքականների դեմ։ Վախենալու ոչինչ չկա, բոլորն էլ ֆուտբոլիստ են, մարդ են։ Միակ բանը, որ կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի չափով։ Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ հնարավոր է եւ տեղափոխվեն Եվրոպա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հայաստանի Մ-19 թիմը խմբային փուլում կմրցի Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականների հետ։

B խմբում հանդես կգան Ֆրանսիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի թիմերը:

Please enter a valid URL