Search
Close this search box.

Ինչ առաջնահերթությամբ են բնակարան տրամադրվել նախկին զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված եւ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով, ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, կառավարության որոշմամբ հաստատված հետեւյալ առաջնահերթությամբ.

ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ) Երեւան քաղաք:

Բնակարանի գնման վկայագրերը բաշխելու համար սահմանվել է ՀՀ մարզերի հետեւալ հերթականությունը.

1) Տավուշի մարզ,

2) Վայոց Ձորի մարզ,

3) Սյունիքի մարզ,

4) Գեղարքունիքի մարզ,

5) Արարատի մարզ,

6) Շիրակի մարզ,

7) Լոռու Մարզ,

8) Արմավիրի մարզ,

9) Արագածոտնի մարզ,

10) Կոտայքի մարզ,

11) Երեւան քաղաք:

Ելնելով սահմանված առաջնահերթություններից՝ բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար առաջարկվում է ՀՀ Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին` մինչեւ ս.թ. հունիսի 28-ը ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` (հասցեն` ք. Երեւան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 043-07-00-99)՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերի բնօրինակներն ու լուսապատճեները (մեկական օրինակ).

1) շահառուի ու որպես նրա ընտանիքի անդամ հաշվառված ու շահառուի հետ համատեղ բնակվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը,

2) ամուսնության (ամուսնալուծության) վկայական,

3) տեղեկանք անձնագրային բաժնից՝ շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,

4) շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի վկայականները,

5) տեղեկանք ՏԻՄ-ից կամ համատիրությունից՝ շահառուի բնակության վայրում համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,

6) տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի եւ նրա ընտանիքի անդամների անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի վերաբերյալ,

7) շահառուի զորացրման հրամանը,

8) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաեւ՝ փախստակնների դեպքում, համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:

Please enter a valid URL