ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը մայիսի 30-ին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:
Եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը հանդես է կգա հայտարարությամբ, եթե հետ չի վերցնի, արձանագրություն է կազմվելու պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Թուխիկյանը նշանակվելու է նոր կազմավորվող Կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ: