«Ժամանակ» թերթը գրում է.«Կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունները կարող են առնչվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Վարչապետ Փաշինյանին Գրիգորյանը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ նա համարում էր, որ Գրիգորյանը տնտեսության մեծ գիտակ է:
Մինչդեռ Գրիգորյանն այդպես էլ որեւէ տնտեսական հրաշք չգործեց, բացի իր անձնական հարցերը լուծելուց: Նա այդպես էլ չդարձավ թիմի անդամ, քանի որ կառավարություն էր եկել «Արդշինբանկից», որը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ըստ մեր աղբյուրի՝ Գրիգորյանին կարող է փոխարինել ուժային կառույցներից մեկի ղեկավարը, ամենայն հավանականությամբ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում