Նորամարգ գյուղի պայթյունից տուժածներից հղի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ վիճակը համեմատական կայուն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։ Նա նաև նշեց, որ պայթյունի հետեւանքով տարեց վիրավորներից մեկը՝ տղամարդը մահացել է, իսկ կնոջ վիրահատական միջամտությունը դեռ շարունակվում է։ Մանկահասակ երեխային էլ բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել։
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ էր պայթել, որի հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել տանը գտնվող 3 անձինք։ Նախնական տվյալների համաձայն՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը նռնակ է նետել տան վրա։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։