NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին տեղի ունեցած դեպքի մասին։
Կայքի տեղեկություններով՝ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին։
Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ունեցած վեճի պատճառով պայթուցիկ է նետել նախկին կնոջ տան վրա և դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։
Հիշեցնենք, որ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 քաղաքացի։
Ի դեպ՝ հիշյալ քաղաքացիներին բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները։
Հիշեցնենք, որ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 3 քաղաքացի։