Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagramի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ կերպ.
«Փշրված հոգիդ հավաքում ես բեկոր առ բեկոր, հենվում ցավերիդ վրա ու … կանգնում: Ուղիղ մեջքով կանգնում: Կորուստն անափ կարոտի անդունդ է. կամ չարությամբ կլցնես, կամ` սիրով:
Ես Սիրով կլցնեմ: Իմ ծնողներն էս աշխարհում բոլորին միայն սեր էլ տվել են:
Ֆիզակական բացակայությունը սիրելիների` նրանց հավերժության ճանապարհն է…»,- գրել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր դերասանուհու հայրը: