Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը այսօր՝ մայիսի 30-ին, կողմ քվեարկեց ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն։
Արամ Սիմոյանի դիմումի համաձայն նրա լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելուն կողմ քվեարկեց հոգաբարձուների խորհրդի 30 անֆամ, 2 հոգի ձեռնպահ քվեարկեցին։
Խորհրդի անդամներից մեկը որպես ԵՊՀ ռեկտորի ժամակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջարկեց ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը։
Խորհրդի մեկ այլ անդամ էլ առաջարկեց իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։
ԵՊՀ խորհուրդը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց Գեղամ Գևորգյանին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտխորհրդի նիստում Արամ Սիմոնյանը հայտարարել է հրաժարականի մասին․ «Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ եւ գնալով ուժեղանում է, ես չեմ եւ ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»: