Երևանում նոր բացված այգում երեխայի արձանը կոտրելու հարցը հասավ կառավարություն: Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդեն հայտնաբերվել է, թե ով կոտրողը: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ տեսախցիկը ֆիքսել է արձան կոտրողին, սակայն վերջինս դեռ չի հայտնաբերվել: Վարչապետը կարգադրեց արագ հայտնաբերել այդ քաղաքացուն՝ նշելով, թե շատ վատ է, որ դեռ չի հայտնաբերվել:
Փաշինյանը խոսեց նաև այգուն կից Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մասին՝ նշելով, որ դրա շուրջ անհասկանալի ժապավեն կա, որի վրա, ինչպես պարզվում է, երեխաներն իրենց հագուստն են կախում:
Քննարկման արդյունքում պարզվեց, որ արձանը ժապավենապատվել է, քանի որ կախված քարեր կան:
Փաշինյանի խոսքերով, այդ մասին պետք էր մինչ այգին բացելը մտածել, ոչ թե հիմա: Նա նաև խոսեց հենց ժապավենի մասին՝ հայտարարելով, որ դրա փոխարեն պետք է նորմալ ժապավեն կապել ու մտածել արձանի հարցը լուծելու մասին: