Search
Close this search box.

«Ժամանակ». Մտքափոխվել են. Արցախի զինվորական վերնախավը նախագահի պաշտոնում չի ուզում տեսնել Վիտալի Բալասանյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախկին եւ ներկա զինվորականությունը, որը մինչեւ վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:

Զինվորական վերնախավը փորձում է ԱՀ Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՀ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանին համոզել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչներ անձնական խնդիրներ ունեն Բալասանյանի հետ: Մնացականյանը համառորեն հրաժարվում է: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կառաջադրվի Բալասանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL