Բրիտանացի լրագրող, ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Պիրս Մորգանը կոչ է արել Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուներին չենթարկվել սպառնալիքներին և Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել:
«Անհավատալի է. «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու պետք է կրի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկ այսօրվա խաղի ժամանակ և անդադար վանկարկի նրա անունը: Թույլ մի տվեք, որ այս հակահայկական ռասիստները հաղթեն», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ում գրել է Մորգանը: