ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց է ունեցել Հենրիկ Մխիթարյանի հետ:
«Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։
Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- գրել է վարչապետը: