Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջև մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու և մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի և ամենակարևորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով, իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները, որպես կազմակերպիչներ պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել։ Իսկ կատարվածի մանրամասները տեսանյութում․