Ազգային ժողովի մոտ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվեց: Ակցիայի մասնակիցները հանդիպում ունեցան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, ով խոստացավ քննարկել հարցը:
Քաղաքացիները ներողություն խնդրեցին ոստիկանությունից պատճառված անհարմարության համար և հեռացան՝ սպասելով զարգացումներին:
Նշենք, որ մարդկանց փողոց էր դուրս բերել օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է գազալցակայաններում տեղադրված խաղային ապարատներին: