Search
Close this search box.

«Քաղաքացու որոշում»-ը պահանջում է վարչական վարույթ` պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագրում նշված չէ սրճարանի սեփականատեր լինելը։

«Դիմել ենք նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված հարցով։ Նրա հայտարարագրում նշված չէ, որ նա ունի որևէ սրճարանի բաժնեմաս։ Խնդրում ենք վարչական վարույթ իրականացնել և պարզել, թե ինչքանով է իր խոսքերը համապատասխանում իրականությանը և իրականությունն ինչքանով է արտացոլված իր հայտարարագրում»։

Please enter a valid URL