ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական ոստիկանությունը բերման է ենթարկել թայլանդցիների, ովքեր Բաքվում շրջել են Մխիթարյանի անունը կրող մարզաշապիկներով։ Սա ֆուտբոլին սազական չէ պարոնայք«:
Հիշեցնենք, որ Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի« — «Արսենալ» հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել լոնդոնյան ակումբի երկրպագուները։
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հանդիպմանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Երկրպագուները, ի նշան բողոքի, փողոցներում զբոսնում են Մխիթարյանի մարզաշապիկներով։