Ադրբեջանում նորից ցեխային հրաբուխ է ժայթքել: Report-ը հաղորդում է, որ դեպքը գրանցվել է Շեմահինի շրջանի Դագ Գյոյլյար գյուղում:
Ժայթքման ժամանակ արտանետված ցեխը տարածվել է շրջակայքում: Ներկայումս հրաբուխն ակտիվ է, նկատվում է հրաբխի խառնարանից ցեխի արտանետում:
Նշենք, որ այս տարվա փետրվարին նույն շրջանում մի քանի ժայթքում էր տեղի ունեցել: