Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ հավաքը մնում է շտապ հավաք. Օսիպյանը՝ դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու մասին

Շտապ հավաք էր, իսկ որտեղ է գրված, որ դա շտապ հավաք չէր: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով ավելի վաղ արված իր այն հայտարարությանը, թե դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վարչապետի կոչին հետևած գործողությունները ինքնաբուխ ակցիա էր:

«Ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք, և շտապ հավաք էր: Ի՞նչ կապ ունի ում կողմից է հրահանգը: Հավաքների ազատության մասին օրենքում նշված չէ վարչապետը իրավունք ունի, թե չունի, շտապ հավաքը մնում է շտապ հավաք»,-ասաց նա:

Please enter a valid URL