Search
Close this search box.

Խորթ հայրը ծեծելով սպանել է 3–ամյա որդուն

Թուրքիայի Իզմիր նահանգի Քոնաքի շրջանում Բիլալ Թ–ն կնոջը ծեծելուց հետո սկսել է ծեծել կնոջ նախկին ամուսնությունից ունեցած 3–ամյա որդուն։

Թուրքական Karar–ի փոխանցմամբ՝ Բիլալ Թ.–ի կինը ծեծից փախել է հարազատներից մեկի տուն եւ նրանց հետ վերադարձել տուն եւ երեխային հատակին ընկած գտել։

Շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված 3–ամյա երեխայի կյանքը չի հաջողվել փրկել։

Ոստիկանները երեխային ծեծի միջոցով սպանելու մեղադրանքով ձերբակալել են խորթ հորը՝ Բիլալ Թ.–ին։

Please enter a valid URL