Գերմանիայի արևմտյան ափին ծառի պսակի մեջ է խրվել փոքրիկ երկտեղանոց Tecnam-92 օդանավը: Օդանավում գտնվող 2 հոգին ստիպված էին մի քանի ժամ այդ վիճակում անցկացնել, հայտնում է Bild-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի Հոլցվիկե կոմունայում:
Ինքնաթիռը խրվել է մոտ 10 մ բարձրության վրա: Ենթադրվում է, քամին օդանավը քշել է ծառերի ուղղությամբ։
56-ամյա օդաչուն և նրա ուղեկիցը չեն տուժել: Ինքնաթիռի սեփականատերը վնասը 130 հազար եվրո է գնահատել։