ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվ երբ ոմանց թվում է՝ ժողովրդին դրախտում են պահել, իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա մեզ դժոխքի ուղեգրեր է բաժանում, սխալվում են…
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ և առհասարակ պետության կառավարումը ձախողած գործիչները պետք է ամաչեն այլոց քննադատելուց… Իսկ որ նրանցից շատերը ակնհայտորեն կորցրել են չափի զգացողությունը և հիշողությունը… այլևս ցավալի իրողություն է…
Դուք առհասարակ ինչ ե՞ք հասկանում ազնվությունից, երբ խոսում եք արդարության մասին…
Դուք երբևէ ազնվություն ունեցել ե՞ք նայելու աղքատ մարդու աչքերին,
Ձեր ամեն օրվա պաշտոնավարումը դժբախտություն և ցավ է պատճառել այս ժողովրդին…
Ձեր «ստեղծած» դատարանները չարիք են դարձել մարդկանց համար՝ ունեզրկելու և ճակատագրեր խորտակելու առումով… Եթե այս ամենի պատասխանատուն դուք չեք, ապա ով է…
Եվ երբ փորձում էիք կայացած իրավաբանի «քցել», ապա հասարակ մահկանացուներին «խաբելը» ձեզ համար պարզապես զբաղմունք էր…
Հ.Գ. Ես առնվազն երկու անբարեխիղճ և կիսագրագետ դատավորների գիտեմ՝ ովքեր պարտադիր պետք է վեթթինգի ենթարկվեն… երկուսն էլ առաջնորդվում են ոչ թե Հանուն Հայաստանի, այլ ընդդեմ Հայաստանի կարգախոսով։ Դրանք հեռու են արդարադատությունից այնքանով, որքանով ալիևը քրիստոնեությունից։
Վարչական դատարանի դատավորներ միքայել մելքումյանը և կարինե բաղդասարյանը շուտով ստիպված կլինեն դուրս գալ դատավորի պատմուճանի միջից՝ եթե ոչ կամավոր, ապա ստիպողաբար… ես դա իրենց խոստանում եմ… /Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շահառուներից են/…
Հ.Գ. Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ դատական համակարգում, այո’, կան դատավորներ, ովքեր ազնիվ և արժանի են դատավորի բարձր կոչմանը… սա ևս անվիճելի փաստ է…
Հ.Գ. Ասածիս իմաստն այն է, որ ժողովուրդը ձեզ «վռնդեց», բայց դուք ձեր կամազուրկ դատավորների միջոցով հակահեղափոխական շոուներ եք կազմակերպում՝ դառնալով կրկեսի չստացված ծաղրածուներ…